ԵՄ երկրներում գազի պահանջարկը նվազել է ռեկորդային 24 %-ով

312

Նոյեմբերին ԵՄ երկրները «ռուսաստանյան էներգակիրներից կախվածության նվազման շրջանակներում»  գազի պահանջարկը կրճատել են մեկ քառորդով՝ հինգ տարվա միջին ցուցանիշի համեմատ, երկուշաբթի հաղորդել է Financial Times թերթը։

Պահանջարկի նվազմանը նպաստել են աշնանային անսովոր տաք ամիսները, ինչպես նաև գազի գնի համապատասխան աճը։

Փորձագետների կարծիքով՝ ապագայում Եվրոպայում անհրաժեշտ է ավելի շատ կրճատել գազի պահանջարկը ու միաժամանակ մեծացնել հեղուկ բնական գազի ներկրումը՝ երկարամյա տևական դեֆիցիտից խուսափելու համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱշխարհի առաջնությունը՝ ամուսնալուծության պատճառ
Հաջորդ հոդվածըԵՄ երկրները և Եվրահանձնաժողովը քննարկել են պատժամիջոցների 9–րդ փաթեթը