‘ԵՄ-ը կոչ է անում Վրաստանին՝ շարունակել Աբխազիայի եւ Հվ-ին Օսիայի հետ երկխոսությունը ‘

937

Եվրամիության 27 երկրների ԱԳ նախարարները երկուշաբթի Լյուքսեմբուրգում տեղի ունեցած նիստի ժամանակ ողջունել են Վրաստանում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժողովրդավար բնույթը եւ կոչ են արել Վրաստանի իշխանություններին՝ շարունակել երկխոսությունը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ:

«ԵՄ-ը հույս ունի, որ Վրաստանը կշարունակի Ժնեւյան միջազգային բանակցությունները եւ անջատողական շրջանների հետ փոխգործակցության նպատակով իրականացվող քաղաքականությունը»-ըստ РИА-Новости-ի, հայտարարվել է նիստի ժամանակ:

Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության հարցերով Ժնեւյան բանավեճերը մեկնարկել են 2008-ի ռուս-վրացական պատերազմի ավարտից անմիջապես հետո: Բանակցություններին մասնակցում են ԵՄ եւ Ռուսաստանի միջնորդությամբ մասնակցում են Վրաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ներկայացուցիչները: Ռուսաստանը ճանաչել է Վրաստանից անջատված հանրապետությունները, մինչդեռ, ԵՄ-ը շարունակում է Աբխազիան եւ Հարավային Օսիան ճանաչել որպես Վրաստանի ինքնիշխան տարածք:

 

Նախորդ հոդվածը‘Մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական օդանավը մեկնել է Թուրքիայից ‘
Հաջորդ հոդվածը‘Լատինաամերիկյան Պանաման ցանկանում է մտնել եվրագոտի ‘