‘ԵՄ-ը պատրաստվում է Հայաստանի համար դոնորների կոնֆերանս կազմակերպել’

1185

Եվրամիությունը կշարունակի աջակցություն մատուցել Հայաստանի հետ համագործակցության զարգացման ու Հայաստանի եվրաինտեգրման ջանքերին: Այսօր նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամերի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը:

«Աջակցության նպատակով արդեն իսկ աշխատանքներ են սկսել միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ Հայաստանի համար դոնորների կոնֆերանս կազմակերպելու ուղղությամբ», — նշել է Ֆիլիպ Լեֆորը: 

Նախորդ հոդվածը‘ԱԱ-2014. 2-րդ տուրի արդյունքները (տեսանյութեր)’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահը Արա Հարությունյանին նորից վարչապետ է ցանկանում նշանակել ‘