‘ԵՄ-Թուրքիա գագաթնաժողով. Եվրոպան ուզում է փակել բալկանյան երթուղին’

1476

Եվրամիության և Թուրքիայի ղեկավարները Բրյուսելում հավաքվում են արտահերթ գագաթնաժողովի՝ նվիրված փախստականների հիմնահարցին:

France-Presse գործակալությունը հղում է անում ԵՄ-ի անանուն դիվանագետի, որը լրագրողներին հայտնել է, թե երկուշաբթի ԵՄ առաջնորդները կհայտարարեն «առաջիկա օրերին բալկանյան երթուղին փակելու» մասին, որպեսզի վերջ դնեն ներկա իրավիճակին, երբ փախստականների ալիքը քաոս և լարվածություն է առաջացնում Եվրոպայում:

Գործակալությունը տեղեկացնում է, որ ԵՄ ղեկավարները հույս ունեն համոզելու Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին՝ համաձայնելու Հունաստանում կուտակված հազարավոր փախստականների ետ ուղարկել Թուրքիա:

ԵՄ-ն, որ խոստովանել է, թե ներկայիս միգրացիոն ճգնաժամն ամենածանրն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, խոստացել է Թուրքիային հատկացնել երեք միլիարդ եվրո, եթե նա համաձայնի ետ ընդունել փախստականներին և կրճատել նրանց հոսքը Եվրոպա: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները կմասնակցեն Ռիո-2016-ին, Պակյաոն ցանկացողների թվում է’
Հաջորդ հոդվածը‘Սպիտակ տան ամենաազդեցիկ տիրուհին’