‘ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները հետաձգվել են’

826

Եվրամիության երկրների արտաքին գործոց նախարարները համաձայնել են Գերմանիայի առաջարկությանը՝ չորս ամսով սառեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները:

ԵՄ-ի և Թուրքիայի միջև բանակցությունների հերթական ռաունդն սկսվելու էր այս չորեքշաբթի, սակայն Գերմանիան, Ավստրիան և Նիդեռլանդները քննադատության են ենթարկել թուրքական իշխանություններին՝ հակակառավարական ցույցերը դաժանաբար ճնշելու համար:

Թուրքիան Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ բանակցություններն սկսել է 2005 թ.՝ Խորվաթիայի հետ միաժամանակ, որը դաշինքի 27 անդամ-երկրներին է միացել հենց հաջորդ ամսին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Քաթարը նոր միապետ ունի’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլը» փորձում է Մխիթարյանի հետ պայմանագիր կնքել. Տեսանյութ’