‘ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը Ուկրաինայի ռադայի վավերացմանը կներկայացվի սեպտեմբերի 16-ին’

978

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը կարող է Ուկրաինայի խորհրդարանին ներկայացնել արդեն սեպտեմբերի 16-ին, հաղորդում է Գերագույն ռադայի կայքը:

«Որքան գիտեմ՝ սեպտեմբերի 16-ին նախագահը պետք է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը խորհրդարանի վավերացմանը ներկայացնի սեպտեմբերի 16-ին, և խորհրդարանը անմիջապես կքվեարկի այդ հարցը»,- մամլո ծառայությունը մեջբերում է ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովի խոսքը: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բիլ Գեյթի հիմնադրամը $50 մլն է տրամադրում Էբոլա համաճարակի դեմ պայքարելու նպատակով’
Հաջորդ հոդվածը‘Վախճանվել է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի դերակատարներից մեկը’