ԵՄ-ի պատասխանը Բուչային

640

Բուչայի ողբերգությունից և այնտեղից ռուսաստանյան զորքերի նահանջից հետո բացահայտված ռազմական հանցագործությունների փաստերից ելնելով՝  Եվրամիությունն ավելի է սեղմում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պտուտակները։ Սակայն նույնիսկ խստացված փաթեթը չի  ներառում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու գլխավոր լծակը՝ նավթագազային էմբարգոն։

Երեքշաբթի Եվրահանձնաժողովը հայտարարել է խստացված պատժամիջոցների պլանը։ Մինչև շաբաթվա վերջը դրանք պետք է համաձայնեցնեն մոլորակի խոշորագույն քաղաքական և տնտեսական միության՝ 450 միլիոն բնակչությամբ բոլոր 27 երկրների դեսպանները, և միայն այդ ժամանակ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը ուժի մեջ կմտնի։

Դրան, ամենայն հավանականությամբ, կմիանան նաև ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, սակայն նրանց մասնաբաժինը Ռուսաստանի հետ առևտրում ավելի քիչ է,և արդեն սահմանված պատժամիջոցներն էլ՝ ավելի կոշտ։

Եվրոպական պատժամիջոցների նոր փաթեթը ենթադրում է 10 մլրդ եվրոյով սահմանափակել Ռուսաստանից արտահանումը  և նույնքան էլ կրճատել ներմուծումը։

Պատժամիջոցների ցանկում են՝ հրաժարվել ռուսաստանյան ածուխից՝ տարեկան 4 մլրդ եվրոյի, հրաժարվել խավիարի, ալկոհոլի, փայտանյութի, քիմիական արդյունաբերության և այլ ապրանքների ներկրումից՝ տարեկան 5,5 մլրդ եվրոյի, փակել նավահանգիստները ռուսաստանյան նավերի առաջ, փակել սահմանները ռուսաստանյան և բելառուսական բեռնատարների համար, պատժամիջոցներ կիրառել ВТБ ու ևս երեք այլ բանկերի նկատմամբ, որոնք արդեն իսկ անջատվել են SWIFT-ից, մի քանի անձանց ներգրավել պատժացուցակում և այլն։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըIntel ընկերությունը լրիվ դադարեցնում է բիզնեսը Ռուսաստանում
Հաջորդ հոդվածըՌուսաստանի գործողությունները գենոցիդ ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծ