ԵՄ Խորհուրդը մեկ տարով երկարացրել է Ղրիմի դեմ պատժամիջոցները

338

Եվրամիության Խորհուրդը 12 ամսով երկարացրել է պատժամիջոցները Ղրիմի և Սևաստոպոլի դեմ։

Պատժամիջոցներն ի սկզբանե սահմանվել են 2014 թ․ հունիսին,  համաձայն այն ռազմավարության, ըստ որի՝ ԵՄ-ն չի ճանաչել թերակղզու մուտքը Ռուսաստանի կազմ։

Եվրամիությունը Ղրիմի միացումը Ռուսաստանին դիտարկում է որպես «միջազգային նորմերի լուրջ խախտում»։

«ԵՄ-ն չի ճանաչում և դատապարտում է Ղրիմի միացումը Ռուսաստանին՝ դա դիտարկելով որպես միջազգային նորմերի լուրջ խախտում»,- ասվում է փաստաթղթում։

Ղրիմի դեմ 2014 թ․ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցները  չափազանց կոշտ էին և, ըստ էության, արգելափակում էին եվրոպական բիզնեսի բոլոր շփումները թերակղզու հետ։ Բացի այդ, դրանք արգելում են  շենգենյան վիզա տալ նրանց, ովքեր Ղրիմում ստացած ռուսաստանյան անձնագիր ունեն։

Փոխանցում է  tass.tu-ն։

Նախորդ հոդվածըՍթոլթենբերգ․ Ուկրաինայում պատերազմը տարիներ կտևի
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» ցանկանում են ձեռք բերել «Ռոմայի» հարձակվողին