‘ԵՄ Խորհրդարանի խմբակցությունները Սաֆարովի գործով համատեղ բանաձևի նախագիծ են մշակել’

1022

ԵՄ Խորհրդարանի խմբակցությունները ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի հարցով մշակել են համատեղ բանաձևի նախագիծ, որը ներկայացվել է Եվրախորհրդարանին: Ինչպես արդեն տեղեկացրել է iLur.am-ը, Սաֆարովի հարցով քննարկումը տեղի կունենա Եվրախորհրդարանի այսօրվա նիստում: Համատեղ բանաձևը մշակել են ԵՄ Խորհրդարանի 7 խմբակցություններից 5-ը` ECR-ը, (Եվրոպայի կոնսերվատորներ և ռեֆորմիստներ), S&D-ը, (Սոցիալիստների և դեմոկրատների ալյանս), GUE/NGL-ը, (Եվրոպայի միացյալ ձախեր-Հյուսիսային կանաչ ձախեր), PPE-ն, (Եվրոպայի ժողովրդական կուսակցություն) և Verts/ALE-ն (Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների այլանս):

Սաֆարովի հարցի քննարկումը նախատեսված է Ստրասբուրգի ժամանակով ժամը 15-16-ը:

Նախորդ հոդվածը‘Արաբական աշխարհում անկարգությունները շարունակվում են’
Հաջորդ հոդվածը‘Մեթյու Բրայզա. Քլինթոնը շահագրգռված է Ադրբեջանին և Հայաստանին օգնություն տրամադրելու հարցում’