‘ԵՄ հանձնակատարին հսկայական տուգանք է սպառնում’

854

Առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Կարել դե Գյուխտին և նրա տիկնոջը հարյուր հազարավոր եվրոյի տուգանք է սպառնում՝  հարկերից խուսափելու համար, հայտնում է  РИА Новости-ն: Բելգիայի կառավարությանը կից գործող Հատուկ հարկային տեսչությունը Գյուխտին կասկածում է հարկերից խուսափելու նպատակով իրական եկամուտների կանխամտածված կոծկման մեջ:

Ըստ մի շարք լրատվամիջոցների փոխանցման՝ Բելգիայի արտաքին գերատեսչությունը ղեկավարելու ժամանակահատվածում՝ 2005 թ., Գյուխտը 1,2մլն եվրո եկամուտ է ստացել՝ Vista ապահովագրական ընկերության իր բաժնետոմսերը վաճառելու արդյուքնում, ինչը գաղտնի է պահել հարկային ծառայություններից:

Աղմկահարույց դատական գործը կանխելու նպատակով ԵՄ հանձնակատարը առաջարկել է մի քանի տասնյակ հազար եվրո վճարել հարկային տեսչությանը, սակայն այդ գումարը չի բավականացրել պարտքը մարելու համար: Եթե Գյուխտը հրաժարվի վճարել հարկային ծառայության պահանջած գումարի չափը, ապա խնդիրը կլուծվի դատարանի միջամտությամբ:

Նախորդ հոդվածը‘Առաջարկում են Հ1-ին զրկել առևտրային գովազդից ‘
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ն արդեն ուղղակիորեն չի մասնակցում սիրիական հակամարտությանը’