‘ԵՄ ղեկավարները տարաձայնությունների մթնոլորտում քննարկում են 2014-2020թթ բյուջեն ‘

854

Եվրամիության ղեկավարները Բրյուսելում հանդիպում են անցկացնում, որի ընթացքում քննարկվում է լուրջ տարակարծություններ առաջացրած՝ Միության 2014-2020թթ. բյուջեն:

Եվրահանձնաժողովն առաջարկում է բյուջեն ավելացնել 5 տոկոսով, սակայն ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյի առաջարկած նախագծով առաջարկվում է կրճատել նախատեսված ծախսային հոդվածները:

Մեծ Բրիտանիան, Շվեդին եւ Նիդերլանդներն այս հարցում ամենակոշտ դիրքորոշում են գրավել՝ գտնելով, որ բյուջետային կոշտ տնտեսման պայմաններում բյուջեի ավելացումը անընդունելի է:   

Նրանք պահանջում են կամ լիովին արգելել դրամական հատկացումները, կամ զգալիորեն կրճատել դրանք: ԵՄ այլ երկրներ կարծում են, որ Միության գործառույթները շարունակաբար աճում են, եւ նոր բյուջեն պետք է համապատասխանի այդ փաստին:

 

Նախորդ հոդվածը’56 տարի առաջ՝ այս օրը’
Հաջորդ հոդվածը‘Իվանիշվիլին ԱՄՆ մեկնելու փոխարեն կգնա Ադրբեջան ‘