‘ԵՄ. Մաքսային միությանն անդամակցությունը անհամատեղելի կլինի ԵՄ-ՀՀ միջեւ կնքվելիք առեւտրային պայմանագրի հետ ‘

971

Եվրամիության արտաքին հարաբերությունների գլխավոր հանձնակատարի խոսնակ Մայա Կոչիյանչիչը այսօր ներկայացրել է Եվրամիության պաշտոնական տեսակետը Հայաստանի մի քանի այլ նախկին խորհրդային հանրապետությունների հետ մաքսային միության մեջ մտնելու հնարավորության վերաբերյալ, ։

«Մենք այժմ բանակցում ենք Ասոցացման համաձայնագրի եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի շուրջ։ Հայաստանը ազատ ու ինքնիշխան է ցանկացած համաձայնագրի մեջ մտնելու հարցում, այդ թվում նաեւ երրորդ երկրների հետ համաձայնագրի մեջ մտնելու առումով»,  — ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ասել է Մայա Կոչիյանչիչը։

Խոսնակը հավելել է, որ Հայաստանի անդամակցությունը ազատ առետրի պայմանագրին՝ երրորդ երկրների հետ չի հակասում Եվրամիության հետ խորացված ու համապարփակ ազատ առեւտրի բանակցություններին։

Սակայն խնդիրը, նրա խոսքով, այստեղ վերաբերում է առավելապես մաքսային միություններին:

 «Եթե Հայաստանը որոշի միանալ որեւէ մաքսային միության, ապա դա անհամատեղելի կլինի Եվրամիության եւ Հայաստանի միջեւ կնքվելիք երկկողմանի Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի հետ։ Բանն այն է, որ Մաքսային միությունը ընդհանուր արտաքին առեւտրական քաղաքականություն ունի, եւ անհատ երկրները, որոնք անդամակցում են այդ մաքսային միությանը այլեւս ինքնիշխան չեն իրենց արտաքին առեւտրի քաղաքականության բնագավառում»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության Գլխավոր հանձնակատարի մամուլի խոսնակը: 

Նախորդ հոդվածը‘Գվադիոլան ժամանեց Բարսելոնա. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀՇ բանաձեւը լիակատար հավանություն է տալիս կուսակցության գործունեություը Կոնգրեսի կազմում ‘