‘ԵՄ նախագահ վան Ռոմպեյը խոկկու է հորինել Հունաստանի ճգնաժամի քննարկումների ժամանակ’

920

Եվրոմիության ղեկավար, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը եվրոգոտու ապագայի համար չափազանց կարևոր՝ Հունաստանը ճգնաժամից դուրս բերելու հարցի քննարկման ժամանակ հորինել է ճապոնական եռատող՝ խոկկու՝ մելամաղձության թեմայով: «Աշուն է, նոյեմբերի վերջը. Գիշեր է իջել, (Մերկ ճյուղերն են երևում), Միայնակությունն ավելի է տիրում»,- Twitter-ի իր էջում գրառել է վան Ռոմպեյը (Autumn end november: The night has fallen /The bare branches can be seen/ Even more lonely):

ԵՄ նախագահն իր ստեղծագործությունը թարգմանել է նաև հոլանդերեն:

Վան Ռոմպեյը վաղուց է հրապուրված ճապոնական խոկկուով. նա ստեղծագործում է հոլանդերեն, ֆրանսերեն, անգլերեն և լատիներեն: 2010 թ. ԵՄ նախագահը հրատարակել է իր բանաստեղծությունների ժողովածուն և շնորհանդեսին ընթերցել իր եռատողերից մի քանիսը:

Նախորդ հոդվածը‘Իրանը գործարկում է նոր սուզանավեր’
Հաջորդ հոդվածը‘Կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարի օրը նշվել է լայնածավալ ցույցերով (ֆոտոշարք’