ԵՄ-ն ակտիվացնում է էներգետիկ համագործակցությունն Իսրայելի հետ

394

Եվրամիությունը միջոցներ է որոնում իր էներգետիկ կախվածությունը ռուսաստանյան էներգակիրներից նվազեցնելու համար և ընդլայնում է համագործակցությունն Իսրայելի հետ, գրել է Financial Times թերթը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նախորդ օրը հայտարարել է, թե ԵՄ-ն շարունակում է երկու խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման նախապատրաստությունները՝ Իսրայելի հետ էներգետիկ կապերն ամրապնդելու համար․ գազի և ջրածնի խողովակաշարերը Արևելյան Միջերկրականում և ստորջրյա ուժային մալուխը, որն Իսրայելը կապում է Կիպրոսի և Հունաստանի հետ։

«Պատերազմի սկզբից Ռուսաստանը, Ուկրաինային սատարելու համար, միտումնավոր կերպով դադարեցրեց գազի մատակարարումը Լեհաստանին, Բուլղարիային, Ֆինլանդիային, հոլանդական և դանիական ընկերություններին,- ասել է ֆոն դեր Լյայենը համալսարան այցելության ընթացքում Իսրայելի հարավում ։- Սակայն Կրեմլի պահվածքը միայն ավելի ամրացրեց մեր վճռականությունը՝ ռուսաստանյան վառելիքի նկատմամբ կախվածությունից ազատագրվելու հարցում»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԵվրոպայում արտակարգ շոգ եղանակ է հաստատվում
Հաջորդ հոդվածըՈւկրաինայի հարցերով կոնտակտային խումբը հավաքվում է Բրյուսելում