‘ԵՄ-ն զգուշացրել է Կիևին, որ անթույլատրելի է ուժի գործադրումը խաղաղ ցուցարարների նկատմամբ’

882

Ուժի գործադրումը խաղաղ ցուցարարների նկատմամբ անթույլատրելի է և կարող է լրջագույն հետևանքներ ունենալ Ուկրաինայի իշխանությունների համար, ԵՄ-ից զգուշացրել են Կիևին:

«Մենք կոչ ենք անում ուկրաինական իշխանություններին ուժ չկիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, հակառակ դեպքում կարող են առաջանալ լուրջ հետևանքներ»,- ասված է Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկի և Ուկրաինայի հարցով զեկուցող Յացեկ Սարիուշ-Վոլսկու համատեղ հայտարարությունում:

Բրոկն ու Սարիուշ-Վոլսկին իրենց վճռական աջակցությունն են հայտնել ուկրաինացի հարյուր հազարավոր ցուցարարներին: Նրանք նաև հայտարարել են, որ ԵՄ-ի դռները շարունակում են բաց մնալ ուկրաինացի ժողովրդի առջև:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն վստահեցրել է, որ իրավապահները ուժ չեն կիրառի խաղաղ ցուցարարների նկատմամբ և ակտիվիստներին կոչ է արել պահպանել կարգ ու կանոնը:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայում կարգելե՞ն ցույցերը ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆրանցիսկոս պապը դատապարտել է «փողի պաշտամունքը» և «վայրի կապիտալիզմը»’