ԵՄ-ն կոչ է անում զերծ մնալ Մերձդնեստրում իրավիճակի սրացումից

477

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը կոչ է արել խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է սրել իրավիճակը Մերձդնեստրում և ընդհանրապես Մոլդովայում։

«Մեզ համար չափազանց կարևոր է խուսափել ցանկացած սրացումից, չենք կարծում, թե խելամիտ է սադրիչ հայտարարություններ անել Մոլդովայի և Մերձդնեստրի իրավիճակների վերաբերյալ։ Մենք ցանկանում ենք կանխել  որևէ միջադեպ և ջանքեր գործադրել կայունություն ապահովելու ուղղությամբ»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ Քիշնևում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ համատեղ ասուլիսում ասել է Շառլ Միշելը։

Միշելը նաև հավելել է, որ Եվրամիությունը Մոլդովային լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի, նաև կաջակցի ոչ հավաստի տեղեկատվության և կիբեռգրոհների դեմ պայքարի հարցում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԵվրահանձնաժողովն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել
Հաջորդ հոդվածըԵՀ ղեկավարը կոչ է արել աշխատել Ուկրաինայի վերականգնման միջոցառումների ուղղությամբ