‘ԵՄ-ն Հայաստանից ավելի շատ աշխատանք է ակնկալում’

801

Եվրամիության խորհրդատվական խմբի գնահատմամբ՝ Հայաստանում «բացերը դեռևս շարունակվում են մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտներում»: «Ազատության» փոխանցմամբ, խորհրդատվական խումբը այսօր հրապարակել է կարիքների գնահատման վերանայված հաշվետվությունը, որով առաջարկվում է հզորացնել Ազգային ժողովի վարչարարական կարողությունները, ամրապնդել կապերը քաղաքացիական հասարակության հետ, ինչպես նաև հասցեագրել մարդու իրավունքների խթանման վերաբերյալ Եվրամիության և միջազգային պայմանագրերի առաջարկությունները: Հաշվետվության մեջ նշվել է նաև քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումների, նոր հակակոռուպցիոն ռազմավարության մշակման մասին:

Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի հաղորդագրության համաձայն՝ հաշվետվության մեջ մեծ ուշադրություն է հատկացվել, մասնավորապես, քրեական, վարչական և քաղաքացիական արդարադատության ոլորտի բարեփոխումներին: Ներկայացվել են նաև առաջարկություններ մարդկանց թրաֆիքինգի, կիբերհանցագործության, փողերի լվացման և ֆինանսական հանցագործությունների ոլորտներում երկրի մարտահրավերների վերաբերյալ:
«Մինչև այժմ արձանագրված առաջընթացը խրախուսիչ է, սակայն Հայաստանում բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել ավելի շատ աշխատանքներ»,- ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, ով այսօր ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի հետ համանախագահել է Եվրամիության խորհրդատվական խմբի խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստը:

Նախորդ հոդվածը‘ՀՀ ԶՈւ տեսչական խումբը տեսչություններ կանցկացնի Թուրքիայի տարածքում’
Հաջորդ հոդվածը‘Նոր կադրային փոփոխություններ դատախազությունում ‘