‘ԵՄ-ն Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորման կոչ է անում’

984

Եվրամիությունը ընդգծում է Հարավային Կովկասում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և հակամարտության կողմերին կոչ է անում  կատարել պարտավորություններն այդ ուղղությամբ, երեկ Trend-ին ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոցիյանչիչը: Նա նաև ընդգծել է, որ ԵՄ-ի և Հարավային Կովկասի երկրների միջև կապերի ամրապնդումը հնարավորություն է ստեղծում, որպեսզի Եվրամիությունն աջակցի տարածաշրջանում հակամարտությունների կարգավորմանը: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա Կոցիյանչիչը նշել է, որ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը ու նաև ԵԱՀԿ համանախագահող երկրների ընդունած որոշումը, որով կոչ է արվում վերադառնալ Հելսինկյան սկզբունքներին, հատկապես՝ ուժի չգործադրման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքներին: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն պաշտպանում է ցանկացած հայտարարություն, որով կոչ կարվի խուսափել լարվածությունը մեծացնող և հակամարտությունն ավելի թեժացնող գործողություններից, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Արցախն Ադրբեջանին համագործակցության կոչ է անում’
Հաջորդ հոդվածը‘Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդները հանդիպել են Գագիկ Ջհանգիրյանի հետ’