‘ԵՄ-ն հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ցուցակը’

1002

 Այսօր առավոտյան ԵՄ-ն հրապարակել է պատժամիջոցների նոր ցուցակը, որում հայտնվել են ռուսաստանյան «Роснефть», «Транснефть» и «Газпромнефть» ընկերությունները:

ԵՄ-ն նաև արգելք է դրել երկակի նշանակության ապրանքները Ռուսաստնի ինը պաշտպանական կոնցեռններին մատակարարելու նկատմամբ:

Այդ ցուցակում են հայտնվել « Сириус», «Станкоинструмент», «Химкомпозит», «Калашников» կոնցեռնները, Տուլայի զինագործարանը, «Մեքենաշինության տեխնոլոգիաներ», «Բարձր ճշգրտության համալիրներ», «Алмаз-Антей», «Базальт» ընկերությունները:

Ցուցակը համալրվել է նաև 24 ֆիզիկական անձանցով, մասնավորապես՝ պատգամավորներ Ժիրինովսկու, Վասիլևի, Մելնիկովի, Լեբեդևի, Ուկրաինայի արևելքում և Ղրիմում անջատականների առաջնորդներ Ալեքսանդր Զախարչենկոյի, Վլադիմիր Կոնոնովի, Միրոսլավ Ռուդենկոյի և այլոց անուններով: Այդպիսով՝ անհատական պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է և արդեն ներառում է 119 մարդու:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Բունդեսլիգա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել ‘
Հաջորդ հոդվածը‘ԿՀՎ. ԻՊ-ի գրոհայինների թիվը եռապատկվել է’