‘ԵՄ-ն միաձայն պաշտպանել է ռազմական օգնության վերաբերյալ Ֆրանսիայի հայցը’

1008

Եվրամիության բոլոր 28 պետությունների պաշտպանության նախարարները միաձայն պաշտպանել են ռազմական օգնության և համագործակցության վերաբերյալ Ֆրանսիայի հայցը:

Ինչպես նշել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերանին, Ֆրանսիան օգնություն է խնդրում այն պահին, «երբ, կարելի է համարել՝  հարձակման է ենթարկվում ողջ Եվրամիությունը»:

Սա առաջին դեպքն է, որ Եվրամիության երկրներից մեկը դիմում է Լիսաբոնյան պայմանագրի 42/7 հոդվածը կիրառելու խնդրով, որը նախատեսում է համերաշխություն դրսևորել՝ ԵՄ անդամ պետության նկատմամբ ագրեսիայի դեպքում:

Օգնությունը կարող է դրսևորվել սպառազինության (այդ թվում՝ ինքնաթիռների) և ռազմամթերքի տրամադրման տեսքով: 2015 թ. սեպտեմբերից Իրաքում և Սիրիայում ֆրանսիական ՌՕՈՒ-ի կողմից իրականացվող ավիագրոհներին ԵՄ մյուս պետությունների զինվորականների անմիջական մասնակցության մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Նոր տվյալներ տուժածների մասին’
Հաջորդ հոդվածը‘ՖԱՖ-ի հաջորդ երթը՝ նոյեմբերի 24-ին’