‘ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է կիրառում Սիրիայի, Իրանի և Բելառուսի նկատմամբ’

1021

Եվրոպական Միության արտաքին գործերի նախարարները Լյուքսեմբուրգում ԵՄ Խորհրդի շրջանակներում կայացած հանդիպման ընթացքում նոր պատժամիջոցներ են ընդունել Սիրիայի դեմ: Այսուհետև ԵՄ-ի դռները փակ կլինեն սիրիական ռեժիմի ևս 28 ներկայացուցիչների համար: Սառեցվել են վերջիններիս, ինչպես նաև սիրական երկու ընկերությունների ակտիվները: Ընդհանուր առմամբ՝ պատժամիջոցները տարածվել են արդեն 181 սիրիացի պաշտոնյայի վրա:

Ավելի վաղ հայտնի է դարձել Եվրոպական Միությունն ընդունել է Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների մեծ փաթեթ, այդ թվում՝ բանկային փոխանցումների և Եվրոպա գազի արտահանման արգելքը:

Հանդիպմանը եվրոպացի նախարարները որոշել է նաև մինչև 2013 թ. հոկտեմբերի 31-ը երկարաձգել պատժամիջոցները Բելառուսի նկատմամբ:

«Քանի որ ոչ բոլոր քաղբանտարկյալներն են ազատ արձակվել, իսկ ազատվածներից ոչ մեկը չի արդարացվել, ինչպես նաև մարդու իրավունքների բարելավման, օրենքի և ժողովրդավարության սկզբունքների գերակայության բացակայության պատճառով Խորհուրդը որոշել է ներկայումս գործող սահմանափակող միջոցառումները երկարաձգել մինչև 2013 թ. հոկտեմբերի 31-ը»,- ասվում է ԵՄ Խորհրդի որոշման մեջ, որը հրապարակվել է  ԵՄ պաշտոնական կայքում:

Նախորդ հոդվածը‘Վազգեն Խաչիկյանի գործում նոր պաշտպան է ներգրավվել ‘
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» լուրջ կադրային կորուստներ է կրում’