‘ԵՄ-ն որոշել է չվերացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ’

959

Եվրամիության արտաքին գործերի նախարարները որոշել են շարունակել Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը, մասնավորապես՝ պահպանել պատժամիջոցները, որոնք սահմանվել են ի պատասխան Ղրիմի անեքսիայի և Դոնբասում անջատականների աջակցության: Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ վերջին ժամանակները Ուկրաինայում իրավիճակը նկատելիորեն վատթարացել է:

«Արտաքին գործերի նախարարների կարծիքով՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշումը պետք է պահպանվի, քանի դեռ նա չի սկսել նպաստել Ուկրաինայում խաղաղ գործընթացին»,- իր Twitter-ում գրել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդը:

Եվրամիության 28 երկրները,  ի պատասխան Ղրիմի անեքսիայի և Ուկրաինայի արևելքում անջատական ուժերի աջակցության, մի քանի փուլերով տնտեսական պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունները թեժանում են’
Հաջորդ հոդվածը‘Կիևը կասկածի տակ է դնում Մոսկվայի մասնակցությամբ բանակցությունները’