‘ԵՄ-ն պատժացուցակում ընդգրկել է ԴԺՀ և ԼԺՀ մի շարք ղեկավար անձանց’

1020

Եվրամիությունն այսօր հրապարակել է 11 հոգու ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել: Ցուցակում, մասնավորապես, հայտնվել են ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայը, ԴԺՀ անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Խոդակովսկին և ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության վարչապետ Մարատ Բաշիրովը:

Ցուցակը հրապարակվել է ԵՄ պաշտոնական ամսագրում:

Նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ ԵՄ պատժացուցակի ընդլայնումը ոչ բարեկամական վերաբերմունքի դրսևորում է, ինչը չի կարող չանդրադառնալ Ռուսաստանի և ԵՄ փոխհարաբերությունների վրա: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Emmy հեռուստամրցույթում առաջատարը «Գահերի խաղն» (Game of Thrones) է’
Հաջորդ հոդվածը‘ՄՕԿ-ը 1,5 մլրդ դոլար կներդնի Ռիո-դե-Ժանեյրոյի Օլիմպիադայի համար’