‘ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանին և Հայաստանին, եթե նրանք քաղաքական կամք դրսևորեն ԼՂ հակամարտության կարգավորման համար’

834

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանին և Հայաստանին, եթե այդ երկրները քաղաքական կամք դրսևորեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Ինչպես հայտնում է Trend-ը, այդ մասին Բաքվում ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի մասնակից երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: «Ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի միջազգային նորմերի վրա»,- նշել է նա: 

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնայի» երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստի հաղթարշավը Ասիայում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’