ԵՄ-ն սահմանափակում է ռուսաստանյան ադամանդների առևտուրը

440

Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների խստացման շրջանակներում Եվրամիությունը մտադիր է սահմանափակել ռուսաստանյան ադամանդների առևտուրը։

Այդ մասին ուրբաթ Հիրոսիմայում, Յոթի խմբի գագաթնաժողովից առաջ կայացած մամուլի ասուլիսում, հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Միաժամանակ՝ նա ասել է, որ պատժամիջոցների հերթական փաթեթի շուրջ բանավեճերը շարունակվում են։ Միշելն ուղիղ պատասխան չի տվել այն հարցին, թե արդյո՞ք Բելգիայի կառավարությունը վերջնական համաձայնություն տվել է ռուսաստանյան ադամանդների վաճառքի նկատմամբ միջոցների խստացմանը։ Եվրախորհրդի ղեկավարն ասել է, որ ԵՄ-ն հիմա «աշխատում է պատժամիջոցների ռեժիմի սողանցքերը փակելու և Ռուսաստանին անհրաժեշտ մատակարարումներից զրկելու ուղղությամբ»։

Ռուսաստանյան ադամանդների նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու գլխավոր հակառակորդներից մեկը Բելգիան է, որը մտավախություն ունի, որ եթե պատժամիջոցները համընդհանուր չլինեն ամբողջ աշխարհում, ապա ռուսաստանյան արտահանումը կգնա Մերձավոր Արևելք և Հնդկաստան, իսկ Անտվերպենի ադամանդի բիզնեսը հսկայական կորուստներ կկրի, որոնք թագավորությունն առայժմ չի կարող գնահատել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄեծ Բրիտանիան արգելք է դնում ռուսաստանյան ադամանդների ներկրման վրա
Հաջորդ հոդվածըԻտալիան 3 հազարից ավելի զինվորական կուղարկի ՆԱՏՕ-ի արևելյան թև