ԵՄ-ն սկսում է ողջամտություն դրսևորել Կիևին աջակցելու հարցում․ Բույակևիչ

296

Եվրամիության տարբեր քաղաքական ուժեր ավելի  ողջախոհություն են դրսևորում Կիևին ֆինանսական աջակցության հարցում, հինգշաբթի հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Մաքսիմ Բույակևիչը կազմակերպության Մշտական խորհրդի նիստում։

«Նկատում ենք, որ Եվրամիության տարբեր քաղաքական ուժերի շրջանում աստիճանաբար ավելի շատ ողջախոհություն է դրսևորվում այն բանի հանդեպ, թե որքան թանկ է նստում Եվրոպայի վրա մերկապարանոց ռուսատյացությունը և Կիևի ռեժիմին կուրորեն աջակցելը»,- ասել է դիվանագետը։

«Արդեն վճռական առարկություններ են լսվում Կիևի ռեժիմին 2023 թ․ 18 մլրդ եվրո ընդհանուր ծավալով հատկացումներ տրամադրելու վերաբերյալ,-  նշել է Բույակևիչը։- Արձանագրենք, որ ընթացիկ փուլում կիևյան ռեժիմի արտաքին համակարգողների շարքից Արևմուտքի մի շարք երկրներ հետաքրքրված չեն իրադրության դիվանագիտական լուծմամբ։ Օրերս այդ թեմայով շահարկում է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը՝ հայտարարելով, թե դաշինքը անթույլատրելի է համարում ցանկացած շփում, որն ուղղված կլինի Ռուսաստանի շահերը հաշվի առնելով իրավիճակի կարգավորմանը»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄարիո Գյոտցեն Գերմանիայի հավաքականում 5 տարի չխաղալուց հետո կմասնակցի ԱԱ-2022
Հաջորդ հոդվածըԱԱ-2022․ Բելգիայի հավաքականի կազմը