‘ԵՄ-ն քննարկում է Եվրոպա ժամանող իսլամիստների հետ կապված սպառնալիքի հարցը’

969

Եվրամիության ներքին գործերի նախարարները հինգշաբթի հանդիպելու են, որպեսզի քննարկեն Սիրիայում կռված ԵՄ քաղաքացիների կողմից ահաբեկչական գործողություններ իրականացնելու հարցը:

Առաջարկվող միջոցառումների թվում է ավիաուղևորների տվյալների բազայի ստեղծումը: Ավելի վաղ, սակայն, Եվրախորհրդարանը մերժել է այդ առաջարկը՝ հայտարարելով, որ դա կսահմանափակի քաղաքացիական ազատությունները:

Բացի այդ, ինչպես նշում է BBC-ի թղթակիցը, ներքին գործերի նախարարները կքննարկեն այն հարցը, թե ինչպես կարելի է կասեցնել իսլամիստական քարոզչությունը սոցցանցերում և գրոհայինների հավաքագրումն ինտերնետի միջոցով: 

Նախորդ հոդվածը‘Պետական պաշտոնյաները գումարի դիմաց օժանդակել են ապօրինի ծառահատումներին’
Հաջորդ հոդվածը‘Հոկտեմբերի 10-ին տեղումներ չեն սպասվում’