ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի սահմանների պաշտպանության, բայց ոչ պարսպապատելու համար

408

Եվրամիությունը Լեհաստանին, Լիտվային և Լատվիային սահմանների պաշտպանության համար կհատկացնի 200 մլն եվրո։

Այդ գումարը չի կարող օգտագործվել սահմանին արգելապատնեշ կառուցելու,  այլ միայն  ԵՄ սահմանների պաշտպանության տեխնիկական և կադրային աջակցության համար։

Միգրանտների հոսքին բախվելով՝ Լիտվան սկսել էր Բելառուսից պարսպապատվել սեփական միջոցներով և օգնություն էր ակնկալում Բրյուսելից, սակայն վերջինս մերժել է։

«Լիտվան հիբրիդային հարձակմանը պատասխանել է մարդասիրաբար և վճռականորեն, և Եվրամիության երկրները ձեր կողմից են։ Լիտվան արդեն ստացել է 37 մլն եվրո արտակարգ օգնության շրջանակներում։ Սակայն, ինչպես պարզաբանել եմ ավելի վաղ, մենք եռապատկում ենք Լիտվային, Լեհաստանին և Լատվիային ԵՄ-ի սահմանների պաշտպանության միջոցների համար հատկացումները՝ մինչև 200 մլն եվրո՝ այս տարի և եկող տարի»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

Լիտվայի տարածքին է  բաժին ընկնում ԵՄ-ի արտաքին սահմանների գրեթե 1000  կմ-ը, այդ թվում՝ 680 կմ-ը՝ Բելառուսի հետ։ Այդ սահմանին Վիլնյուսը որոշել է չորսմետրանոց պարիսպ կառուցել՝ այդ  նախագիծը գնահատելով 152 մլն եվրո։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը նույնպես հաստատել է, որ դաշինքը մերձբալթյան երկրներին միայնակ չի թողնի միգրացիոն ճգնաժամին դեմ-հանդիման, որի համար, ինչպես նա հայտարարել է, պատասխանատու են բելառուսական իշխանությունները։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածը6 հազար կանաչ լույս․ Գերմանիայում խնդրում են ընդունել ներգաղթյալներին
Հաջորդ հոդվածը«Օմիկրոն»․ Հարյուրավոր զբոսաշրջիկներ չեն կարողանում մեկնել ՀԱՀ-ից