ԵՄ-ն 2022 թ․ ՄՔԴ-ին վճարել է 10 մլն եվրո

247

Եվրամիությունն արդեն Միջազգային քրեական դատարանին 10 մլն եվրո է վճարել 2022 թ․Ուկրաինայում աշխատանքի համար ու ևս առնվազն 3 մլն եվրո կհատկացնի մինչև 2025 թ․,  երկուշաբթի օրը Լոնդոնում հայտարարել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը՝ ելույթ ունենալով  Ուկրաինայում ռազմական հանցագործությունների հետաքննության ուղղությամբ Միջազգային քրեական դատարանի աշխատանքի հովանավորների միջազգային համաժողովում։ Նրա խոսքով՝ ԵՄ երկրներն ուսումնասիրում են ՄՔԴ դատախազի գրասենյակի համար լրացուցիչ գումար հատկացնելու հնարավորությունը։

Ռեյնդերսը նաև խոստացել է, որ ԵՄ-ն կքննարկի «Հռոմի կանոնադրությունը բարեփոխելու հարցը, որպեսզի ՄՔԴ-ի իրավազորությունը տարածվի ռազմական ագրեսիայի հանցագործությունների վրա»։

Ռեյնդերսը Ուկրաինային կոչ է արել «հնարավորինս արագ վավերացնել Հռոմի կանոնադրությունը», քանի որ այդ երկիրը դե յուրե չի ճանաչում իր իսկ տարածքում կատարված հանցագործությունները հետաքննող ՄՔԴ-ի իրավազորությունը։

Անդրադառնալով այդ համաժողովին՝ Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը այտարարել է, թե Կիևի իշխանությունների արևմտյան հովանավորները Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» ավարտից հետո չեն խուսափի պատասխանատվությունից՝ ռազմական հանցագործությունների համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՇվեդ ակտիվիստին արգելել են մուտք գործել Բրիտանիա
Հաջորդ հոդվածըԵԱ․ Դանիելյանի, Մկրտչյանի, Գաբոյանի եւ Կոբակի հաղթանակները