‘ԵՄ-ում հայտարարել են Ուկրաինայում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման մասին’

950

ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայտարարել է, որ «չնայած որոշ միջադեպերի», Ուկրաինայում կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, ընդհանուր առմամբ, պահպանվում է: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն: Կոսյանչիչի խոսքերով, այդպիսի տվյալներ տրամադրել են դիտորդները «տեղում» եւ «որոշ այլ աղբյուրներ»:
«Մենք ցանկանում ենք շեշտել, որ անհրաժեշտ է, որպեսզի կրակի դադարեցման ռեժիմը ամբողջովին կատարվի: Կարեւոր է, որ հրաձգությունը ավարտվի»,- ավելացրել է նա:

Նախորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 100 հզր դոլար’
Հաջորդ հոդվածը‘Աշոտ Ադամյան. Մարդկանց մեջ արթնացած հույսը ծլարձակում է’