ԵՄ պաշտպանության նախարարները քննարկում են հետաֆղանստանյան ռազմավարությունը

586

Եվրամիության երկրների պաշտպանության նախարարները քննարկում են Աֆղանստանում իշխանության զինված փոփոխությունը՝ այնտեղից ամերիկյան զորքերի դուրս գալուց հետո։ Նրանք հանդիպել են Սլովենիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Կրան քաղաքում։

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ այս պահին եվրոպացիները պետք է ավելի շատ ներդրումներ կատարեն իրենց անվտանգության ոլորտում։ Նա ներկայացրել է մի նախաձեռնություն, որը նախատեսում է ԵՄ երկրների ռազմավարական ինքնավարությունը ՆԱՏՕ-ի գծով անդրօվկիանոսյան դաշնակիցներից։

Հանդիպման ընթացքում քննարկվող փաստաթուղթը՝ «Եվրամիության ռազմավարական կողմնացույց» անվամբ, պետք է պատրաստ լինի 2022 թ․ գարնանը։ Սակայն հայտնի է, որ նախարարներից ոմանք թերահավատորեն են վերաբերվում եվրոպական պաշտպանական ինտեգրմանը։ Նրանք մտավախություն ունեն, որ առանց Պենտագոնի՝ եվրոպական ռազմարդյունաբերական համալիրը կփլուզվի և կծառայի ավելի շատ ազգային, քան դաշնային շահերի։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԻտալացի փորձագետ․ «Թալիբանն» այդքան հիմար չէ, որ խրախուսի միջազգային ահաբեկությունը
Հաջորդ հոդվածըՓանջշերում հայարարել են, որ «Ալ-Քաիդան» միացել է թալիբներին