‘ԵՄ պատվիրակությունը կոչ է ուղղել ՀՀ իշխանություններին’

1173

Հայաստան ժամանած ԵՄ պատվիրակությունը կոչ է ուղղել Հայաստանի իշխանություններին՝ քաղաքացիական ակտիվիստների դեմ կատարված հարձակումների վերաբերյալ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Այս հայտարարությունը Եվրոպական Միության պատվիրակությունն անում է` Հայաստանում ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ համաձայնեցնելով:

ԵՄ պատվիրակությունն իր խոր մտահոգությունն է հայտնում վերջերս Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ հարձակումների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանների ահաբեկման դեպքերի կապակցությամբ: ԵՄ պատվիրակությունը կոչ է անում հայաստանյան իշխանություններին` շուտափույթ և վճռական քայլեր ձեռնարկել այդ գործողություններն իրականացնողներին առանց հապաղման պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

ԵՄ պատվիրակությունը հիշեցնում է, որ ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը շարունակում են մնալ Եվրոպական Միության և Հայաստանի երկկողմ օրակարգի կարևոր տարրերը»:

Նախորդ հոդվածը‘Սամուել Էտո՛օ. Ես ատում էի Մոուրինյոյին’
Հաջորդ հոդվածը‘ԵՎՐՈ-2016. Հայաստանը 4-րդ զամբյուղում է’