‘ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովը կրճատվել է Ուկրաինայի պատճառով’

2111

Երեքշաբթի  նախատեսված են բանակցություններ ԵՄ-ի և Ռուսաստանի ղեկավարների միջև: Բրյուսելում նրանք վերջին անգամ հանդիպել են 2012 թ. դեկտեմբերին, իսկ 2013-ին ընդամենը մեկ գագաթնաժողով է կայացել՝ Եկատերինբուրգում, թեպետ տարեկան նախատեսված է երկուսը:

Այդ ժամանակից երկու կողմերի հարաբերությունները մթագնել են Ուկրաինայի նկատմամբ ճնշումներ գործադրելու փոխադարձ մեղադրանքներով: ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության ներկայացուցիչ Մայա Կոցիյանչիչը տեղեկացրել է, որ որոշվել է գագաթնաժողովը կրճատել նաև ժամանակի տեսակետից՝ երկու օրվա փոխարեն՝ մի քանի ժամ: «Ուկրաինայի հարցը կլինի քննարկվող հարցերի թվում,- ասել է նա:- Իրադարձությունները հարևան երկրներում ստիպել են ԵՄ առաջնորդներին, որպեսզի սովորականի պես, կարծես ոչինչ տեղի չի ունեցել՝ գագաթնաժողով անցկացնելու փոխարեն՝ կենտրոնանան Ռուսաստանի նախագահի հետ ռազմավարական բանավեճերի վրա»:

ԵՄ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովի կարծիքով՝ այս գագաթնաժողովը պետք է նվիրվի միմիայն իր երկրի և Եվրամիության փոխհարաբերություններին: «Իմ տպավորությամբ՝ Եվրամիությունն իսկապես շատ է սրտին մոտ ընդունել Վիլնյուսի գագաթնաժողովի արդյունքները, այդ թվում՝ Ուկրաինայի ղեկավարության որոշումը՝ ձեռնպահ մնալ կամ հետաձգել Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Անհրաժեշտ չեմ համարում դա դարձնել գագաթնաժողովի քննարկման թեմա»:

Վլադիմիր Պուտինը, ըստ երևույթին, ուզում է, որ Սոչիի ձմեռային օլիմպիադայում, որքան հնարավոր է՝ շատ բարձրաստիճան հյուրեր լինեն: Ուստի այժմ նրա շահերից չի բխում հարաբերությունների սրումը եվրոպական առաջնորդների հետ, հաղորդում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Այլ կերպ անհնար է վերջ դնել պետական գրպանահատությանը’
Հաջորդ հոդվածը‘Աս-Սիսին առաջադրվել է Եգիպտոսի նախագահի թեկնածու’