‘ԵՄ. Սաֆարովի ազատումն ու օդանավակայանի հարցը ուժեղացրել են լարվածությունը ‘

1130

ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում առաջընթաց չի արձանագրվել: Այդ մասին նշվում է Եվրամիության կողմից հրապարակված հերթական տարեկան զեկույցում, որը վերաբերվում է գործընկեր երկրներում գրանցված առաջընթացին: 2012-ի տարեկան առաջընթացի Հայաստանին վերաբերող զեկույցում նշվում է, որ սահմանին արձանագրվող միջադեպերը, Սաֆարովի ազատ արձակումն ու Ստեփանակերտի օդանվակայանի բացման հարցը ուժեղացրել են լարվածությունը, եւ որ առաջընթաց չկա նաեւ դեռ 2012 թվականի հունվարին` Սոչիում կայացած գագաթնաժողովի ժամանակ երկու կողմերի կողմից աջակցություն ստացած սահմանին արձանագրվող դեպքերի հետաքննություն սկսելու մեխանիզմներ ներդնելու հարցում:

Նշվում է, որ առաջընթաց չկա նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հարցում, իսկ ԵՄ-ն շարունակում է աջակցել առանց նախապայմանների հաշտեցմանը: 

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն նորից հորդորում է փակել Մեծամորի ատոմակայանը ‘
Հաջորդ հոդվածը‘«ՀետՆեդվեդյան» Չեխիա. Ներկայացնում ենք մեր մրցակցին’