‘ԵՄ. Սա զրոյական խաղադրույքով խաղ չէ’

1981

Քիչ առաջ Եվրոպական հանձնաժողովը հանդես է եկել Հայաստանին վերաբերվող հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ: 

«Այս տարվա հուլիսին մենք ավարտին ենք հասցրել Հայաստանի հետ Ասոցացման (այդ թվում, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ)` երեքուկես տարի տեւած բանակցությունները: Այդ համաձայնագիրը թույլ կտա Հայաստանին` ԵՄ-ի աջակցությամբ, առաջ տանել համակարգային մոդեռնիզացիայի եւ բարեփոխումների ծրագիրը` համընդհանուր արժեքների, քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրացման հիման վրա:

Մենք ի գիտություն ենք ընդունում Հայաստանի` Մաքսային միությանը միանալու ակնհայտ ցանկությունը: Մենք անհամբեր սպասում ենք, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչ նպատակներ է հետապնդում Հայաստանը, եւ ինչպես է այն ցանկանում ապահովել դրանց համատեղելիությունն այն պարտավորություններին, որոնք ստանձնել է Ասոցացման համաձայնագրի միջոցով: Երբ կավարտվեն այդ կոնսուլտացիաները` մենք հետեւություններ կանենք` առաջ գնալու ուղղությամբ: Մենք ցանկանում ենք եւս մեկ անգամ ընդգծել, որ Ասոցացման համաձայնագիրը/ԽՀԱԱՊ-ը հիմք է հանդիսանում բոլորին ձեռնտու բարեփոխումների համար, եւ ոչ թե զրոյական խաղադրույքով խաղ է, եւ կարող է համատեղվել ԱՊՀ անդամ երկրների տնտեսական համագործակցության հետ»:

Թարգմանությունը` iLur.am-ի  

Նախորդ հոդվածը‘Օրվա ամփոփում. Կարեւոր իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվա մեկնող ինքնաթիռից վառելիքը ծորել է. Մամուլ’