‘ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի դեկանը հրմշտել և սպառնացել է ուսանողուհիներին’

1661

Այսօր, ժամը 11:30-ից սկսած՝ Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի առջև մոտ 200 ուսանող պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և անցկացնել նոր ընտրություններ։ Նրանք հայտարարել են անժամկետ դասադուլ և կոչ են անում բոլոր ուսանողներին՝ համախմբվել և տեր կանգնել ժողովրդի ձայնին։ Այդ մասին iLur.am-ին փոխանցեց կազմակերպիչներից մեկը:

Նրա խոսքով՝ դեկանները հալասարանում վախի մթնոլորտ են տարածել և պահանջել ուսանողներից ոչ մի պարագայում դասադուլ չհայտարարել: ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը նույնիսկ հրմշտել է ուսանողուհիներին և սպառնացել հեռացնել համալսարանից: Միջադեպը հնարավոր է եղել ֆիքսել տեսախցիկի միջոցով:

Ակտիվիստներից մեկը iLur.am-ին հայտնեց նաև, որ ՀՊՃՀ-ում ցանկանում են հալասարանից հեռացնել կազմակերպիչներից մեկին:

Այժմ երթը շարժվում է դեպի Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, որտեղ կմիանան նաև այդ ուսումնական հաստատության դասադուլավորները: Ուսանողները կշրջեն բոլոր համալսարաններում, իսկ վերջում բողոքի երթով կշարժվեն դեպի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենք:

 

Նախորդ հոդվածը‘Հարավային Կորեայի նոր նախագահը ԿԺԴՀ-ին կոչ է արել սկսել խաղաղ բանակցություններ’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդինյո. Մտածում էի կարիերաս ավարտելու մասին, երբ մայրս հիվանդացավ քաղցկեղով’