‘ԵՊՀ դասախոսները պահանջում են ռեկտորի օգնականի հրաժարականը’

1831

Երևանի պետական համալսարանի երկու դասախոսներ հրապարակավ հանդես են եկել ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքումյանի հրաժարականի պահանջով: Նրանցից երկուսը՝ դասախոսներ Արայիկ Հարությունյանը և Արարատ Միրզոյանը, որոնք դատապարտում են երեկ տեղի ունեցածը: Արայիկ Հարությունյանը գրում է.

«Պարոն Աշոտյան, այսօր դասադուլը նկարագրելիս մեջբերել էիք չինական հետևյալ ասույթը՝ «քամի ցանողը հնձում է փոթորիկ»։ Չեմ ցանկանում անձնական գնահատական տալ դասադուլին, որովհետև դրա մասին չէ, որ ուզում եմ գրել։ Բայց եթե նման «քամի ցանողները» կարողացան բացահայտել, որ ԵՊՀ ռեկտորի խորհրդականը այդ դասադուլավորների դեմ հանում է «զորք», «ախլքալաքցիների», այդ զորքում կան մարդիկ, ում նա թույլ է տալիս հայհոյել ԵՊՀ դիմաց, ուրեմն մաղթում եմ մեր երկրին և ԲՈՒՀ-երին, որպեսզի այդպիսի քամիներ շատ լինեն, ինչը թույլ կտա մաքրել այդ բուհերի «օդը»։ Հուսով եմ, որ այդ պաշտոնյան վաղվանից այլևս չի աշխատի Երևանի պետական համալսարանում, իսկ նրա կողքին գտնվող դասադուլներից «ցնցված» ուսանողը Ձեր միջնորդությամբ համապատասխան պատժի կենթարկվի իրավապահների կողմից…»:

ԵՊՀ դասախոս Արարատ Միրզոյանի գրառումը Facebook սոցցանցի իր էջում:

«Ես` ԵՊՀ դասախոսս, խստորեն դատապարտում եմ 2013թ. փետրվարի 27-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց դասադուլի կոչով հանդես եկող ուսանողների նկատմամբ ԵՊՀ որոշ պաշտոնյաների, ուսխորհդի, արհմիության և/կամ այլ կառույցների ներկայացուցիչների պահվածքը: Համարում եմ, որ հայհոյանքները, վիրավորանքները, սպառնալիք պարունակող և վտանգավոր հետևանքներով հղի \”զորքը բեր առաջ, ախալքալակցիներին բեր առաջ\” արտահայտությունը, հեգնական \”ես էլ եմ ձեզ սիրում, հատկապես աղջիկներին\”-ը և նման այլ արտահայտությունները, մեղմ ասած, պատիվ չեն բերում ԵՊՀ-ին և վտանգում են Մայր ԲՈՒՀ-ի հեղինակությունը:

Պահանջում եմ ՀՀ ԿԳ նախարարից և ԵՊՀ ռեկտորից պաշտոնապես պարզաբանել միջադեպը և պատժել իրենց պաշտոնը չարաշահած և լիազորությունները գերազանցած անձանց»:

Նախորդ հոդվածը‘«Արսենալը» կտեղադրի Բերգկամպի արձանը’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ փետրվարի 28-ին սպասվող իրադարձությունները’