‘ԵՊՀ դիմաց մեկնարկել է ուսանողների բողոքի ակցիան’

903

Այսօր առավոտվանից ԵՊՀ գլխավոր մուտքի աստիճանների մոտ սկսվել է ուսանողների բողոքի ակցիան՝ ընդդեմ ուսման վարձավճարների թանկացման։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներից պահանջել են իջնել ատիճաններից եւ ակցիան շարունակել բակում։ Մոտ 10 րոպե տեւած վիճաբանությունից հետո ուսանողները համաձայնել են իջնել աստիճաններից, տեղեկացնում է News.am-ը:

Դրանից հետո էլ, սակայն, ոստիկաններն ուսանողներին հանգիստ չեն տալիս, անընդհատ հրահանգում են ավելի հեռու տեղ կանգնել՝ պատճառաբանելով, թե խոչընդոտում են անցուդարձին։

Ակցիայի մասնակիցներն ուսանողներին թռուցիկներ են բաժանում՝ հորդորելով միանալ իրենց։ Ակցիայի մասնակիցների թիվը գնալով ավելանում է։ Նրանց միանում են նոր ուսանողներ, ովքեր համալսարան էին եկել դասի նստելու։

Նախորդ հոդվածը‘Վրաստանում Ստալինի նոր արձանի վրա ներկ են լցրել’
Հաջորդ հոդվածը‘Մուրսին մեղադրվում է սպանության դրդելու համար’