‘ԵՊՀ-ն 50 տոկոսով կզեղչի Արմավիրի մարզի կարկտահարված գյուղերից ուսանողների վարձերը’

949

Երևանի պետական համալսարանը ուսման վարձի զեղչեր կտրամադրի Արմավիրի մարզի կարկտահարված համայնքների ուսանողներին։ Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել է ԵՊՀ ուսումնամեթոդաբանական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը։ Նրա խոսքով՝ զեղչից օգտվելու համար դիմում է ներկայացրել 64 ուսանող, և նրանք բոլորը հավասարաչափ կօգտվեն զեղչային համակարգից։ «Պետհամալսարանի ռեկտորի որոշմամբ՝ այդ ուսանողների ուսման վարձերն այս կիսամյակում կզեղչվեն 50 տոկոսով։ Հաջորդ կիսամյակում զեղչերի տրամադրման կարգը կրկին կքննարկվի, և կորոշվի զեղչի չափը»,- ասաց Ժամհարյանը։

Ուսման վարձի զեղչից կարող են օգտվել Արմավիրի մարզի` կարկտահարությունից առավել տուժած 22 համայնքների` Արմավիրի, Ալաշկերտի, Արևիկի, Ամասիայի, Արաքսի, Ակնալիճի, Արշալույսի, Բերքաշատի, Բամբակաշատի, Գետաշենի, Հայկավանի, Հուշակերտի, Նալբանդյանի, Նոր Կեսարիայի, Նոր Արտագերսի, Նոր Արմավիրի, Շենիկի, Շենավանի, Ջրաշենի, Սարդարապատի, Քարակերտի, Ֆերիկի ուսանողները: 

Նախորդ հոդվածը‘Ավտովթար Երևանում. 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց’
Հաջորդ հոդվածը‘Էրեբունիում այսօր ջուր չի լինի’