‘ԵՊՀ ռեկտորի օգնականը «Ախալքալակի լեգիոնին» «քսի է տալիս» դասադուլավորների վրա (Տեսանյութ)’

7787

Արդեն երեք օր Երեւանում շարունակվող ուսանողական դասադուլի մասնակիցները երթով հասել էին ԵՊՀ: Նրանց, ինչպես նախորդ երկու օրերին, դիմավորեց «հակադասադուլավորների» բանակը՝ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանի գլխավորությամբ: Տեսանյութում (3:15-ից) երեւում է, որ այս մարդը, որը երբեմն լրատվամիջոցներում հանդես է գալիս որպես պատմաբան, «իր տղաներին», հատկապես՝ ախալքալակցիներին, հրահանգում է «ավանգարդում» մնալ, որպեսզի դիմակայեն «ապազգային» դասադուլավորներին:

Տեսանյութում երեւում է նաեւ, թե ինչպես են «ուսման ծարավի» առաջամարտիկները հայհոյախառն արտահայտություններով պատասխանում դասադուլավորների սիրո եւ համերաշխության կոչերին՝ «ադրբեջանցին ձեզ ընկեր, ս… եղեք ստեղից»:

Իսկ ռեկտորի օգնական Մելքոնյանը գոչում է՝ «Մենք էլ ձեզ ենք սիրում» ու, որ հանկարծ որեւէ մեկը մի «թարս» բան չկասկածի, ավելացնում է՝ «աղջիկներին, էլի, մենակ»: Առաջնորդի այս սրամիտ արտահայտությանը հետեւում է նրա զինակիցների՝ ուսյալ երիտասարդությանն այդքան բնորոշ համերաշխ հռհռոցը: 

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Ինձ անգամ «Բազայի նախագահ» են կոչում’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանում երեք միլիոն ապօրինի ներգաղթյալ կա’