‘ԵՊՀ ռեկտորի օգնականը մարտիմեկյան սպանդի զոհի ծնողին` «դուք դա կարո՞ղ եք ապացուցել» (տեսանյութ)’

2326

Երեկ ԵՊՀ-ի մոտ տեղի ունեցած դասադուլի ակցիայի ժամանակ իր պահվածքով եւ «զորք շարելով» աչքի ընկած ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանը, պարզվում է, միշտ էլ փայլում է ԵՊՀ շենքերի մոտ տեղի ունեցող ակցիաների ժամանակ: Մարտիմեկյան սպանդի զոհ Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը iLur.am-ի հետ զրույցում պատմեց, որ նույն Մելքոնյանը առաջին շարքում էր նաեւ այն ժամանակ, երբ մարտիմեկյան սպանդի զոհերի ծնողները բողոքի ակցիա էին անցկացնում ԵՊՀ Սեւ շենքի մոտ` ընդդեմ կեղծված «Հայոց պատմություն» դասագրքի: Տիկին Հովհաննիսյանի խոսքերով, նույն Մելքոնյանը, ով իրեն շրջապատել էր ոստիկաններով եւ դասախոսներով, հրահանգներ էր տալիս վերջիններիս ու ուղղորդում, թե ով ինչպես պահի իրեն: Ավելին, Ալլա Հովհաննիսյանը զարմանք հայտնեց այն կապակցությամբ, որ Մելքումյանը ռեկտորի օգնական լինելով հանդերձ` այդքան անտեղյակ է ամեն ինչից:

«Երբ ես ասեցի` գիտե՞ս, որ իմ տղան զոհվել է «Չերոմուխա 7»-ից, ասեց` ո՞նց, դուք դա կարո՞ղ եք ապացուցել: Նա տեղյակ չլինելով ոչնչից, պատրաստ է ամեն գնով ծառայել այս ռեժիմին»,- նշեց տիկին Հովհաննիսյանը` հավելելով, որ ինքը օգտագործում է ռեժիմ բառը եւ երբեք չի ասի երրորդ նախագահ, որովհետեւ, նա (նկատի ունի Սերժ Սարգսյանին-խմբ.) իր երեխայի արյունով է զավթել իր աթոռը: «Բավական է, հետ տուր աթոռդ ժողովրդին, մեկ է պատժվելու եք, ով զորք ու ոստիկաններ հանեց ժողովրդի դեմ, պատասխան է տալու»,- նշեց Ալլա Հովհաննիսյանը:

Նախորդ հոդվածը‘Կինն այրել է Սերժ Սարգսյանի նկարը, Րաֆֆի Հովհաննիսյանը կանգնեցրել է նրան’
Հաջորդ հոդվածը‘ Վրաստանը թանկացրել է Հայաստանի բեռնափոխադրումների գինը’