‘Եռանախագահները հայտարարություն կստորագրեն Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ’

1093

G8 գագաթնաժողովի շրջանակներում բանակցությունների արդյունքում՝  ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Բարաք Օբաման և Ֆրանսուա Օլանդը նախատեսում են համատեղ հայտարարություն ստորագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը: «Հարյուր տոկոսանոց վստահությամբ կարող եմ ասել, որ Օբաման, Պուտինը և Օլանդը հայտարարություն կստորագրեն Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ»,- Trend-ի փոխանցմամբ՝ ասել է նա:

Նախորդ հոդվածը‘Լուիս Կավանի. Տղաս ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»’
Հաջորդ հոդվածը‘Ասկերանում խելագարված զինվորին ՊՆ-ն 10 հազար դրամ օգնություն է խոստացել’