‘Եռյակը «Շրջանառության հարկի մասին» օրինագիծ կներկայացնի (Լրացված, Տեսանյութ)’

2221

Ազգային ժողովի դիմաց «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող քաղաքացիներին մոտեցան պատգամավորներ Արամ Մանուկյանը և Միքայել Մելքումյանը:

Նրանք ցուցարարներին տեղեկացրին, որ մտադիր են շրջանառության մեջ դնել այլընտրանքային օրինագիծ, որը տնտեսվարողներին ընտրության հնարավորություն կտա՝ կամ նախկինի պես վճարել շրջանառութան 3,5 տոկոսը և վաճառված ապրանքի մասին փաստաթղթային տեղեկատվություն չտրամադրել, կամ վճարել շրջանառության 1%-ը և տեղեկատվություն տրամադրել հարկային մարմիններին:

Կոնգրեսի և ԲՀԿ պատգամավորների խոսքով՝ հարցի վերաբերյալ այսօր արդեն ստորագրահավաք կկազմակերպվի: Արամ Մանուկյանը ցուցարարներին հորդորեց շարունակել ճնշում գործադրել իշխանությունների վրա: Ցուցարարներն ի պատասխան ասացին, որ բողոքի ցույցերը կշարունակվեն: 

* * *

Հայտնի է դարձել, որ ԱԺ պատգամավորների մեկ երրորդի ստորագրությունների հիման վրա այսօր, ժամը 18.30-ին տեղի կունենա արտահերթ նիստ, սակայն քիչ առաջ ԱԺ-ում «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ խմբակցությունը չի մասնակցի արտահերթ նիստին: 

Նախորդ հոդվածը‘Կուբայում արգելել են «Չե Գևարա» և «Ուգո Չավես» օծանելիքները’
Հաջորդ հոդվածը‘Չարենցավանի գերեզմանատանը դանակահարություն է տեղի ունեցել’