‘Եռյակի Գյումրիի միասնական խորհուրդը կոչով դիմել է շիրակցիներին’

1731

Այսօր ԲՀԿ, ՀԱԿ,  Ժառանգություն կուսակցությունների Գյումրիի տարածքային կառույցների ներկայացուցիչները մամուլի ասուլիս էին հրավիրել, որտեղ անդրադարձ է կատարվել «Շահութահարկի մասին» հոկտեմբերի 1-ին ուժի մեծ մտած օրենքի դեմ բողոքող փոքր և միջին ձեռնարկատերերի խնդրին, ինչպես նաև ընդդիմադիր երեք կուսակցությունների հոկտեմբերի 8-ին Գյումրիում կայանլիք հանրահավաքին: Կուսակցությունները նաև միասնական կոչով դիմել էր շիրակցիներին: Կոչում ասվում է.

Հասել է պահը, երբ պետք  է որոշում կայացնեք: Կամ ձեր անտարբերությամբ թույլ կտաք իշխանական վարչախմբին Սահմանադրական կեղծ բարեփոխումների միջոցով վերարտադրվելու և կեղեքելու սեփական ժողովրդին, վառ օրինակ՝  փոքր ու միջին բիզնեսի զարգացումը խթանող վերջին տխրահռչակ օրենքը, կամ հոկտեմբերի 8-ին ժամը 17.00-ին կմասնակցեք  Գյումրու  թատերական հրապարակում  ԲՀԿ, Ժառանգություն և ՀԱԿ  կուսակցությունների համատեղ հանրահավաքին, ձեր վճռական  «ո՛չ»-ը ասելու  Սերժ Սարգսյանին և հանրապետական վարչախմբին:

 ԲՀԿ, ՀԱԿ,  Ժառանգություն կուսակցությունների Գյումրիի միասնական խորհուրդ

Նախորդ հոդվածը‘Շտապ. Մոսկվայի դատարանը Լեւոն Հայրապետյանին ազատ է արձակել մեկուսարանից ‘
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Հոկտեմբերի 10-ին սրանց կասենք՝ դավայ, դասվիդանիա (վիդեո)’