‘Եռյակի հանրահավաքը Ազատության հրապարակում (ուղիղ, լրացվում է)’

6781

Քիչ հետո Ազատության հրապարակում կմեկնարկի երեք ընդդիմադիր ուժերի՝ «Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության» և «Հայ Ազգային Կոնգրեսի» համապետական հանրահավաքը: Նախատեսվում է, որ հանրահավաքին ելույթ կունենան երեք կուսակցությունների առաջնորդները՝ Գագիկ Ծառուկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ազատության հրապարակ արդեն բազմամարդ է և մարդկանց հոսքը շարունակվում է:

Ուղիղ եթերը՝ civilnet.am-ի և «Ազատություն» ռադիոկայանի:

Ազատության հրապարակը ժամը 17:40-ի դրությամբ

17:46 Ազատության հրապարակ մարդկանց հոսքը չի դադարում: Վերջին տարիներին հրապարակը այսքան բազմամարդ չի եղել:

18:13 Ազատության հրապարակը հանրահավաքից րոպեներ առաջ (լուսանկարը՝ Դերենիկ Մալխասյանի)

18:20 Ազատության հրապարակ ժամանեցին Լևոն Տեր-Պետրոսյանը և Գագիկ Ծառուկյանը:

Նախորդ հոդվածը‘Սյունիքի դպրոցներում փակցնում են Լիսկայի նկարները (ֆոտո)’
Հաջորդ հոդվածը‘Շտապ. Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ’