‘Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական. Այսօր Չարենցի ծննդյան օրն է’

1600

Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից՝ դեպի վառվող Ապագան:

1897-ին այս օրը Կարսում ծնվել է հանճարեղ Չարենցը: Եղիշե Սողմոնյանը սովորել է Կարսի ռեալական դպրոցում:

Չարենցը հենց պատանեկան հասակից շատ զգայուն էր ժամանակի խնդիրների հանդեպ, նա ապրում էր կարծես մերկ ջղերով, սրությամբ զգում էր մարդու մենակությունը, որը դեռ 19-րդ դարից եվրոպական և ռուսական բանաստեղծության կենտրոնական թեմաներից մեկն էր: Մարդիկ անտարբեր էին միմյանց հանդեպ, մինչդեռ  մարդը միշտ ուշադրության և սիրո կարիք ունի: Այդ տարիներին է նա գրում իր լավագույն բանաստեղծությունները մարդու ճակատագրի, նրա լքվածության մասին («Երեք երգ տխրադալուկ աղջկան», «Փողոցային պչրուհուն», «Տաղարան» շարքերը, «Հարդագողի ճամփորդները», «Տաղ անձնական» և այլ բանաստեղծությունները): 

Գուրգեն Մահարին նրա մասին գրել է. «…Չարենցի անունը պայթեց ռումբի նման:…Ու ես տեսա, ճանաչեցի Չարենցին: Նոր էր այդ աշխարհը, իրերը, ռիթմը, պատկերները, գույներն ու ստվերները: Նոր էր աշխարհը, առնական, խորին: Հեղափոխությունը ես` Եղիշե Չարենցով ընդունեցի այն ժամանակ»:

Ավետիք Իսահակյանի խոսքերով Չարենցը խոհուն, զարգացած, մեծ ինտելեկտի տեր անձնավորություն էր, անհանգիստ բնավորություն, ըմբոստ և եռուն: Բոլոր ազգերի գրականությունը գիտեր, լավ ճանաչում էր, և մեծ ճաշակի տեր էր…

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. «Ստրատիլատը» եւ «սահմանադրական ընդդիմությունը»’
Հաջորդ հոդվածը‘Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը’