‘«Եվա՛, հանցագո՛րծ». Դատը հետաձգվեց ‘

1560

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստների գործով վերսկսված  դատավարությունը շատ կարճ ընթացք ունեցավ: Նախագահող դատավոր Եվա Դարբինյանը հայտարարեց, որ մյուս դատական նիստը կկայանա հոկտեմբերի 11-ին, ժամը 12-ին: Նա պաշտպանական ճառին պատրաստվելու համար տվեց երկու օր ժամանակ, իսկ դատական նիստից հետո մարդիկ վանկարկում էին «Եվա՛, հանցագո՛րծ»:  

Նշենք, որ այն պահին, երբ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը վրդովված հայտարարել էր, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, հրաժարվում է համաներումից, եւ դուրս էր եկել դատարանի դահլիճից, ոստիկանները ապօրինաբար՝ վկա, գործով որպես տուժող անցնող ոստիկան Շահեն Հարությունյանին ցուցում էին տվել գնալ Առաքելյանի մոտ՝ ասելով. «Շահեն,  արի ստե, գնա իրա մոտ»: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ինտերնետի օգտատերերի 76%-ը գտնվում է Երևանում. Հետազոտություն’
Հաջորդ հոդվածը‘Փորձում են Առաքելյանի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրել’