‘Եվգենի Լովչեւ. Վստահ չեմ, որ Մովսիսյանի մոտ ամեն ինչ հալած յուղի պես կընթանա’

855

Ռուսաստանյան հայտնի մարզական վերլուծաբան Եվգենի Լովչեւը գնահատել է «Սպարտակի» նոր հարձակվող Յուրա Մովսիսյանի հեռանկարները:

«Մովսիսյանի մոտ  ուսումնամարզական հավաքի սկզբում առողջության հետ կապված խնդիրներ կային, բայց այժմ նա, ինչպես երեւում է, ապաքինվել է: Դա կարեւոր իրադարձություն է ինչպես «Սպարտակի», այնպես էլ Յուրայի համար, որպեսզի թիմը ճիշտ օգտագործի նրա խաղաքարտերը՝ արագությունը, պոկվելը, հարվածելը:

Մովսիսյանին անհրաժեշտ է, որպեսզի «Սպարտակը» շատ գրոհի, որպեսզի նրա մոտ գնդակ շատ լինի, տարածություն ունենա:

Միեւնույն ժամանակ ես վստահ չեմ, որ ամեն ինչ հալած յուղի պես կընթանա: «Սպարտակում» հարձակվողների մրցակցությունն այժմ խիստ բարձր է, ընտրության մեծ հնարավորություն կա: Եվ եթե Մովսիսյանը մեկ-երկու խաղում թույլ հանդես գա, կարող է հայտնվել պահեստայինների նստարանին:  

Իսկ նա սովոր է շատ խաղալ: «Կրասնոդարում» մրցակցությունն ավելի քիչ է, իսկ այստեղ հերթն իրար է ուտում: Շատ կարեւոր է մարզիչի վստահությունը»,- Լովչեւի խոսքն է մեջբերում «Советский спорт»-ը:

Նախորդ հոդվածը‘Ազատության հրապարակի քվեարկության արդյունքները նույնպես կեղծվել են. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Փրկարարներին Սելիմի լեռնացքից միայն առավոտյան է հաջողվել դուրս բերել 30 ուղեւորներին’