‘Եվգենի Լովչև. Մովսիսյանն ավելի բազմակողմանի է, քան Վելիտոնը’

1377

Հայտնի մարզական վերլուծաբան Եվգենի Լովչևը իր տպավորություններն է ներկայացրել Յուրա Մովսիսյանի՝ «Սպարտակի» կազմում պաշտոնական խաղերում երեկ նշած նորամուտից, որը կայացավ Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրի՝ «Թերեքի» հետ հանդիպմանը (3:1)։
Հայաստանի հավաքականի հարձակվողն այս խաղում խփեց իր թիմի բոլոր երեք գոլերը՝ միաժամանակ 12 գոլով միանձնյա գլխավորելով ՌՊԼ-ի լավագույն ռմբարկուների ցուցակը։
«Ֆուտբոլային թիմերում պետք է մերվել։ Ոմանք ռեստորան են հրավիրում, մյուսները, օրինակ, ինչպես «Չելսիում» են անում, երգում են։ Սակայն դժվար է նման լավագույն միջոցը հնարել խաղադաշտում, մինչդեռ Մովսիսյանն ուղղակի փառահեղ մերվեց։ Ամբողջ մարզադաշտը կրկնակի վանկարկումների արժանացրեց նրա ազգանունը։
Նա ինձ հիշեցրեց նախկին Վելիտոնին։ «Սպարտակն» այդ շրջանում երկար էր խաղարկում գնդակը խաղադաշտի կենտրոնում, ապա փոխանցում էր կատարում դեպւի առջևի գիծ, որտեղ բրազիլացին կայծակնային արագություն էր զարգացնում։ Այստեղ Մովսիսյանը նույնկերպ է վարվում, բայց իրավիճակը մի փոքր այլ է. այն ինչ հիշեցնում է Գավրիլովի հետ կապված պատմությունը՝ Բեսկովի «Սպարտակում» անցկացրած ժամանակներում։ Կոնստանտին Իվանովիչը Յուրի Գավրիլովին ասում էր, երբ գրոհում է մրցակիցը, փնտրիր այն գոտին, որտեղ կարող ես տիրել գնդակին՝ ազատված քեզ հսկող խաղացողից, որպեսզի հետո արագորեն զարգացնես գրոհը։
Ահա և հիմա, Մովիսյանը հենց այդպես էլ վարվում է, և դարպասապահն ու պաշտպաններն արագ հասկացան այդ։ Եվ հայը կայծակնորեն պոկվում է տեղից առաջին իսկ հնարավորության դեպքում, ամեն պահի նպատակաուղղված դեպի մրցակցի դարպասը։ Եվ, ամեն դեպքում, Մովսիսյանն ավելի բազմակողմանի է, քանի բրազիլացին։ Տեսեք, նրա գոլերը տարբեր էին մեկը մյուսից՝ տուգանայինից կատարված հարվածով, հեռահար հարվածով և անհատական անցումից հետո»,- Լովչեւի խոսքն է մեջբերում «Սովետսկի սպորտը»-ը:
Armsport.am

Նախորդ հոդվածը‘Տասը տարվա ընթացքում Թուրքիայի քաղաքացիություն է ընդունել ավելի քան 124 հազար մարդ’
Հաջորդ հոդվածը‘«Հացադուլի հուզական ֆոնին իշխանական «ականները» ակտիվացել են»’