‘Եվգենի Մալկինի նետած տափօղակը կոտրել է մրցակցի ոտքը. Տեսանյութ’

985

Հոկեյի NHL-ի «Բոստոն»-«Պիտսբուրգ» կիսաեզրափակիչ սերիայի երրորդ խաղում (2:1) «Բոստոնի» հարձակվող Գրեգորի Քեմպբելը ծանր վնասվածք է ստացել: Մեկ խաղընկերոջ բացակայության ժամանակ հարձակվողը մարմնով ծածկել է դարպասը «Պիտսբուրգի» առաջատար Եվգենի Մալկինի հզոր նետումից:

Արդյունքում տափօղակը դիպել է Քեմպբելի աջ ոտքին եւ կոտրել այն: Սակայն վնասվածք ստացած հոկեյիստը՝ հաղթահարելով ուժեղ ցավը, դաշտում մնացել է եւս մեկ րոպե եւ պատրաստ է եղել նորից տափօղակի առջեւ պառկել:

Հոկեյիստը օգնել է իր թիմին գնդակ բաց չթողնել, երբ մեկ խաղացող պակաս են եղել, որից հետո հեռացել է դեպի պահեստային նստարան: Տրիբունաները նրան ծափահարել են հոտընկայս:

«Դա հերոսական արարք էր,- նշել է «Բոստոնի» դարպասապահ Տույա Ռասկը: — Ցավալի է, որ նա վնասվածք ստացավ: Նա շատ նետումներ է կասեցնում, շատ բան անում թիմի համար: Մենք նաեւ հանուն նրա էինք ցանկանում հաղթել այս խաղում»:

Խաղից հետո բուժհետազոտությունը հաստատել է, որ հոկեյիստի ոտքը կոտրվել է եւ նրա համար մրցաշրջանն ավարտված է:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ սահմանի մոտ ադրբեջանցի զինվոր է մահացել’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը մտադիր է Աշտարակում «Նոր Հալեպ» թաղամաս հիմնել’